ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Անհնար է, հասկացի՛ր»

«Անհնար է, հասկացի՛ր»
19.04.2013 | 01:06

Նոր կառավարության ձևավորման փուլը, կադրային վերադասավորությունները ոմանց անգյուման թափառաշրջիկ, ցուպը ձեռը «անցվոր ախպեր» են դարձրել, ոմանց էլ ստիպել թարմացնել հին-մոռացված զրույցները. մի դեպքում ցանկալին իրական ներկայացնելու, երկրորդ դեպքում` «հարկավորին» բան հասկացնելու, երրորդ դեպքում` ամեն ինչ անելու- դրան հասնելու համար:

Վարչապետի նշանակմամբ այդ կարգի սցենարների մի մասը «ֆինի դը լա» եղան, ապացուցեցին, որ այդ ամենը ֆիկցիա էր, ուղեղային մորմոք:
«Մորմոքիչների» հաջորդ սիրած թեման էլ երկրորդ փուլի, կուլտուրական ասած` երկրորդ սերնդի կադրային սպասումներն են, որոնք «տեղի են ունենալու» կառավարությանը կից կառույցներում, ուժային, դատախազական ոլորտներում: Այդ թվում և շշուկները` Արթուր Բաղդասարյանը թողնելու է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, այդ պաշտոնին նշանակվելու է… չասենք` ով կամ «ովքեր», Արթուր Բաղդասարյանն էլ «դառնալու» է գլխավոր դատախազ:
Չքննարկենք ԱԱԽ պաշտոնի «հմայքներն» ու կարևորությունը, որպես կառույց, մանավանդ որ ինքը` գլխավոր դատախազը, նույնիսկ ԱԱԾ պետը և մնացած բոլոր կարևոր պաշտոնյաներն ԱԱԽ անդամ են, որը ղեկավարում է ԱԱԽ քարտուղարը` ԱԱԽ նախագահից հետո:
Չքննարկենք նաև այն հարցը, թե որքան է ձեռնտու շրջանառվող զրույցն այն շրջանառողների համար` հազար ու մի պատճառով, այդ թվում` գլխավոր դատախազին և «այլոց» թշնամացնելու` լավ ալքիմիա ստանալու համար: Չքննարկենք խնդիրը, որ ԱԱԽ չի նշանակում միայն պաշտոն, ամբիցիա, բազմակողմանի բալանսավորված քաղաքական բանակցությունների և համագործակցության տիրույթ` բոլոր վեկտորալ ուղղություններով, ԵՄ, Ռուսաստան, Հյուսիս, Հարավ բազմակողմանիությամբ, ինչպես նաև գլոբալ քաղաքականության և գիտելիքների տիրապետում: Փորձենք հասկանալ. խոսակցությունները շրջանառության մեջ դնողներն արդյո՞ք ավելի «հետաքրքիր» թիրախավորումներ չունեն, քան վերոնշյալները, քան այդ պաշտոնում սեփական, պարապ մնացած կադրերի «նշանակումը»:
Զի գլխավոր դատախազը ապաքաղաքական պաշտոն է, գլխավոր դատախազը չի կարող քաղաքականությամբ զբաղվել, էլ ավելին` կուսակցություն ունենալ: Չմոռանանք, որ Աղվան Հովսեփյանը մի քանի անգամ փորձել է «մտնել» մեծ քաղաքականություն` այս կամ այն կերպ «բլոկ» է դրվել. վերջինս բավարարվել է «Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահությամբ:
Եթե Արթուր Բաղդասարյանը դառնա գլխավոր դատախազ, հարց է առաջանում. պետք է թողնի՞ ՕԵԿ կուսակցութունը: Կարծում ենք` ոչ: Եվ կամ հաստատ` ոչ: Դա կարող է լինել Գյուլնազ տատի հեքիաթների շարքից:
Ինչո՞ւ: Շատ պարզ: Ի դեպ, մենք չէ, ինքը` Արթուր Բաղդասարյանն է այդ մասին ասել` ինքը դեռ վաթսունութ տարեկան չէ:
Ասել է` դեռ պետք է զբաղվի քաղաքականությամբ:
Մեր կարճ խելքով` պտտվող «մորմոքն» էլ ալքիմիստ-մոդերատորների, «փարդի քամակում» խաղացողների իդեա-ֆիքսերի շարքում է:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ